ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Շնորհավոր տոնդ, Երևան՝ մեր հայոց մայրաքաղաք, շնորհավոր 2807-ամյակդ, բայց իմ հոգում տոն չկա ու չի կարող լինել, քանի դեռ…

Շնորհավոր տոնդ, Երևան՝ մեր հայոց մայրաքաղաք, շնորհավոր 2807-ամյակդ, բայց իմ հոգում տոն չկա ու չի կարող լինել, քանի դեռ…
12.10.2025 | 12:32

Շնորհավոր տոնդ, Երևան՝ մեր հայոց մայրաքաղաք, շնորհավոր 2807- ամյակդ՝ որպես Էրեբունի ամրոց- քաղաք հիմնադրմանդ ժամանակաշրջանից հաշվված, թեև, գիտեմ, արմատներով շատ ավելի հին ես…

Ի սրտե շնորհավորում եմ մեր մայրաքաղաքի տոնը, բայց չեմ կարող անկեղծ չլինել. իմ հոգում տոն չկա ու չի կարող լինել, քանի դեռ Երևանը և ողջ Հայաստանն ազատագրված չէ մեր արտաքին թշնամիների գործակալ, կամակատար, նրանց տրոյական ձի և հինգերորդ շարասյուն հանդիսացող ներքին թշնամիներից, քանի դեռ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, շքնաղ Շուշին, Արցախիս սրբավայրերը և ողջ Արցախս ազատագրված չեն թուրքերից, որոնք տիրացան մեր հայրենիքի այդ անչափ կարևոր մասին մեր նույն ներքին թշնամիների հանցակցությամբ:

Ի՞նչ տոն, երբ թուրքը, Հայաստանի և հայերիս թիվ 1 ներքին թշնամին մեր մայրաքաղաքի կենտրոնում է և, իր ոհմակի հետ միասին, անպատիժ շարունակում է նորանոր վնասներ պատճառել մեր պետությանը և հայ ազգին…

Ի՞նչ տոն, երբ հայոց երկրորդ պետության մայրաքաղաք Ստեփանակերտը, Արցախն իր սրբավայրերով գերեվարված, բռնազավթված է թուրքերի, Ադրբեջան արհեստածին պետության կողմից…

Նրանց, ովքեր պատրաստվում են Երևանի տոնը տոնել, տոնական ծրագրին մասնակցել՝ այսօր Դիանա Աբգարի անվան պուրակում գարեջրի փառատոնին և ինչ- որ դիջեյ համերգին մասնակցել, գարեջուր խմել, վաղն էլ հրապարակում եզրափակիչ տոնական համերգին ու շքեղ հրավառությանը մասնակցել, հետևյալ հարցերն ունեմ՝ դուք լո՞ւրջ եք, սթա՞փ եք, եթե այո, կարո՞ղ է մանկուրտի հիշողություն ունեք…

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 19193

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ